Իրավական

Դատարանը որոշեց վերադարձնել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը

Երեկ՝ ապրիլի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած նիստում բավարարվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը վերադարձնելու՝ վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը:

Մեղադրող Աբգար Առաքելյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է։ Նա նաև հիշեցրեց այն հանգամանքը, որ մեղադրանք առաջադրելուց հետո Հայկ Սարգսյանը որոշել է լքել ՀՀ սահմանը, և նա կարող է խուսափել գործի քննությունից:

Դատավորն առարկությանը ի պատասխան ասաց, որ որպես երաշխիք, որ Հայկ Սարգսյանը գործի քննությունից չի խուսափի, կհանդիսանա նախկինում վճարված գրավը, իսկ եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Սարսգյանը հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ