Ֆիլիպիններում ավստրալացին դատապարտվել է 129 տարվա ազատազրկման 18 ամսական երեխաների հանդեպ սեռական բռնության գործով, տեղեկացրել է AFP-ն։
Սա Փիտեր Ջերարդ Սքալիի երկրորդ դատավճիռն էր, որն արդեն ցմահ բանտարկված էր երեխաների բռնաբարության, վաճառքի և խարդախության մեղադրանքներով։
Փորձագետները նախազգուշացրել են, որ Ֆիլիպինները երեխաների սեռական շահագործման գլոբալ կետ է դարձել, ինչին նպաստում են աղքատությունը, անգլերենին ազատ տիրապետելը և երկրում ինտերնետին միանալու բարձր արագությունը։
«Ես հույս ունեմ, որ սա համոզիչ ազդանշան կծառայի բոլոր բռնարարներին, մարդկանց վաճառքով զբաղվողներին»,- AFP-ին ասել է Կագայան դե Օրո հարավային քաղաքի շրջանային դատախազ Մերլին Բարոլա-Ույը։
Սքալիի ընկերուհին՝ Լավլի Մարգալոն, դատապարտվել է 126 տարվա բանտարկության։ Եվս երկու մարդ դատապարտվել է ավելի քան ինը տարվա բանտարկության։
Զոհերի մեջ էին 18-ամսյա մի աղջիկ և մի երեխա, որի մարմինը թաղել էին Սքալիի վարձակալած տան հատակի տակ։

