Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցածն անթույլատրելի է։
Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։
Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։ Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է:
Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում օգտատերերից մեկը տեսանյութ էր տեղադրել, որտեղ վերջինս հետապնդում էր Դանիբեկյանին։ Այնուհետև ոստիկանությունից հայտնեցին, որ տվյալ անձը բերման է ենթարկվել։