fbpx
Իրավական

Դատախազության բողոքը Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով ևս մերժվել է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԱԾ-ի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման փաստն արձանագրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը։ Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել էր Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը և բողոք էր ներկայացրել դատարան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ