Դե Լիգտը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն

Հրապարակող՝

Դե Լիգտը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն

Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտը Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու պայմանների շուրջ սկզբունքային համաձայնության է հասել։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Նշվում է նաև, որ կողմերը 5 տարվա պայմանագիր են կնքել։ Դե Լիգտի տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո` ներառյալ զանազան պարգևավճարները։ Ակումբներն այժմ պետք է համաձայնության հասնեն տրանսֆերային արժեքի շուրջ։

«Այաքսի» հետ հոլանդացու ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։

Ամենաթարմ