«Ռոմայի» նախկին պաշտպան Դանիելե Դե Ռոսին որոշում է կայացրել ավարտել խաղային կարիերան: Այս մասին հաղորդում է Il Tempo-ն:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Սամպդորիան», «Ֆիորենտինան», «Միլանը», «Բոլոնիան», մի քանի ակումբներ MLS-ից և «Բոկա Խունիորսը»:
Այս ամենով հանդերձ՝ ֆուտբոլիստը որոշել է ավարտել կարիերան, քանի որ «Ռոման» հրաժարվել է իրեն նոր պայմանագիր առաջարկել: Հնարավոր է, որ ֆուտբոլիստն ընդգրկվի Իտալիայի հավաքականում՝ Ռոբերտո Մանչինիի մարզչական շտաբում:
Դե Ռոսսին «Ռոմայի» գույները պաշտպանել է ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, որը սկսվել էր 2002 թվականից՝ ակումբ գալուց 1 տարի անց: 17 տարիների ընթացքում նա ակումբի կազմում 3 տիտղոս է նվաճել՝ 2 Իտալիայի Գավաթ և 1 Սուպերգավաթ: