fbpx
Սպորտ

Ֆրենկի դե Յոնգը բաց կթողնի Եվրո-2024-ը

Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը բաց կթողնի Եվրո-2024-ը, հայտնում է հավաքականի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել մրցաշարին։

Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել ապրիլի 21-ին Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Բարսելոնայի»՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (2:3): Այդ ժամանակից ի վեր խաղացողը խաղադաշտ դուրս չի եկել պաշտոնական խաղերում։

Եվրո-2024-ը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը: Վիճակահանության արդյունքներով Նիդեռլանդների հավաքականը Լեհաստանի, Ավստրիայի և Ֆրանսիայի հետ ընդգրկվել է D խմբում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ