L’Equipe-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն ցանկություն չունի լքել իր հարազատ ակումբը:
Հայտնում են, որ չնայած ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ ունեցած լավ փոխհարաբերություններին՝ 22-ամյա խաղացողը հրաժարվել է տրանսֆերից, քանի որ «Բարսելոնան իր երազանքների թիմն է»:
Ֆուտբոլիստին չի անհանգստացնում կատալոնական ակումբում մրցակցությունը, որը կարող էր ավելի ակնհայտ դառնալ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունից հետո:
Դեմբելեի նպատակ ունի իր թիմի հետ հասնել «Ոսկե գնդակին»:
