fbpx
Աշխարհ

Դեմոկրատները մեղադրել են Թրամփին ԱՄՆ-ում ռասիզմի աճի համար

ԱՄՆ-ում ռասիզմի և ատելության դրսևորումների հողի վրա հարձակումների ու սպանությունների դեպքերը հաճախակի են դարձել Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության պատճառով: Այսպիսի պնդմամբ հինգշաբթի ABC-ի եթերում հեռուստաբանավեճի ժամանակ հանդես են եկել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի հավակնորդները:

«Սպիտակ տունը ղեկավարում է մի մարդ, որը մշտապես բարձրաձայնում է եվրոպոիդ ռասայի գերազանցության վերաբերյալ իր համոզմունքը. նա մեծ սպառնալիք է ներկայացնում այս երկրի այլ ռասաների ներկայացուցիչների համար»,-հայտնել է Տեխաս նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բետո Օ’Ռուրկը:

Պաշտպանելով Օ’Ռուրկի պնդումը՝ ԱՄՆ-ի բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախկին նախարար Ջուլիան Կաստրոն որպես փաստարկ հայտնել է. «Մի քանի շաբաթ առաջ տղամադը, ոգեշնչվելով ներկայիս նախագահի հռետորաբանությունից, 10 ժամ շարունակ ճանապարհին գնդակոծել է անմեղ մարդկանց»:

Իր հերթին, Նյու Ջերսի նահանգից սենատոր Քորի Բուքերը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ նախագահ ընտրվելու դեպքում նա Սպիտակ տանը հատուկ կոմիտե կստեղծի, որը կզբաղվի ատելության հողի վրա կատարված հանցագործությունների խնդրով:

«Եթե ես ընտրվեմ նախագահ, մենք Սպիտակ տանը գրասենյակ կստեղծենք, որը կզբաղվի եվրոպոիդ ռասայի գերազանցության և ատելության հողի վրա հանցագործությունների վերաբերյալ խնդիրների լուծմամբ»,- ընդգծել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ