ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել ամերիկացիներին՝ ասելով, թե պատրաստ է մեղմել դիրքորոշումն ապօրինի ներգաղթյալների որոշակի խմբերի հարցում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մանուկ հասակում ԱՄՆ ներգաղթած 800 հազար ներգաղթյալներին: Թրամփը սպառնում էր զրկել նրանց ԱՄՆ-ում աշխատելու իրավունքից: Նա 3 տարով երկարաձգել է DACA (Deferred Action for Childhood Arrivals) ծրագիրը, որն արտաքսումից պաշտպանում է տվյալ խմբի ներգաղթյալներին:
Թրամփը նաև խոստացել է 3 տարով իրավական պաշտպանության տակ առնել այն փախստականներին, որոնք հայրենիքում կարող են ճնշումների ենթարկվել: Այս քայլով Սպիտակ տան ղեկավարը փորձել է ուղիներ գտնել կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը հաղթահարելու համար, սակայն դեմոկրատները չեն ընդունել Թրամփի առաջարկները:
Դա նշանակում է, որ, այսպես կոչված, «շաթդաունը» կշարունակվի: Ստեղծված իրավիճակի պատճառով 800 հազար պետական աշխատողներ գրեթե մեկ ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել:
Գրում է shantnews.am-ը։