UFC-ի նախագահ Դեն Ուայթը ասել է, որ որևէ խոչընդոտ չկա թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և Թոնի Ֆերգյուսոնի մենամարտը կայացմանը: Խաբիբի և Տոնիի մենամարտը արդեն քանի անգամ չեղարկվել է։
«Ոչինչ այլևս չի խանգարում այդ մարտի անցկացմանը։ Մենք պատրաստվում ենք կազմակերպել այն և դա տեղի կունենա»,- Ուայթի խոսքերն է փոխանցում BJPenn.com-ը։
Ուայթին հարց են տվել, թե կարելի ենթադրել, որ Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի մենամարտը կկայանա 2020 թվականի առաջին երեք ամիսներին:
Նրա պատասխանը դրական է եղել:
Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը խառը մենամարտերում 28 հաղթանակ է տարել: Իսկ Ֆերգյուսոնն անցկացրել է 28 մենամարտ՝ տանելով 25 հաղթանակ և կրելով երեք պարտություն: