Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի) ճանապարհը վնասվել է։ Այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը՝ նշելով, որ պատճառը հորդառատ անձրևներն են և Թերգի գետի մակարդակըի բարձրացումը։
Նշվում է, որ ժամանակավոր արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։