fbpx
Ժամանց

15:20 10/9/2019

«Դեպի մանկական Եվրատեսիլ 2019»-ի ամենափոքր մասնակիցը Արցախից է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Դեպի մանկական եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի մասնակից 9-ամյա Անիշոկը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախի ձայներ»-ի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը՝ նշելով, որ Անիշոկը «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի ամենափոքր մասնակիցն է։

Անիշոկը նախագծին ներկայանալու է «Սելֆի-Երևան» երգով, որի հեղինակը Արտյոմ Վալտերն է։

«Աշխատանքի բերումով օրվա մեծ մասն անց ենք կացնում ճանապարհներին, հատկապես՝ Ստեփանակերտ-Երևան: Անիշոկի՝ «Սելֆի – Երևան» երգը հենց այդ մասին է պատմում: Անիշոկի հետ ինչպես միշտ աշխատում է «Արցախի ձայներ» նախագծի ողջ թիմը»,-ավելացրել է Լ. Քոչարյանը:

Նրա խոսքով՝ «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգը կհեռարձակվի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ին, առաջին ալիքով:

Աղբյուրը տեղեկացնում է, որ 2012 թվականին Ուկրաինայի մասնակից Անաստասիա Պետրիկը «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթել է հենց Արտյոմի գրած երգով։ Արտյոմը նաև «L.E.V.O.N» երգի հեղինակն է, որը նույնպես շատ է սիրվել հանդիսատեսի կողմից:

«Մանկական եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա Լեհաստանի Գլիվիցե քաղաքում:

Վերեվ