Չեմպիոնշիփի «Դերբի Քաունթիի» խաղացողները նստել են բարում և օրն ավարտվել մեծ դժբախտությամբ:
Ֆուտբոլիստների մի մասը ավտովթարի է ենթարկվել, որում թիմի ավագ Ռիչարդ Կեոն վնասել է ծունկը և դուրս մնացել ֆուտբոլից առնվազն մինչև հաջորդ մրցաշրջանը:
Ամեն ինչ սկսվեց բավականին անմեղ.
«Մարզումից հետո երեքշաբթի մեզ մոտ նախատեսված էին թիմային միջոցառումներ։ Մենք մտածում էինք խաղալ ֆուտգոլֆ, բայց վատ եղանակի պատճառով անցանք բոուլինգի։ Դրանից հետո գնացինք համատեղ ընթրիքի և ժամը 8-ի կողմերը տղաների մեծ մասը սկսեցին հեռանալ։ Մի քանիսը մնացել էին վետերանների հսկողության տակ, իսկ մի քանի ժամ անց մենք զրկվեցինք մեր ավագից մինչև մրցաշրջանի ավարտը ալկոհոլային միջադեպի պատճառով», – «Դերբիի» մարզիչ Ֆիլիպ Կոկուի խոսքը մեջբերում է Independent-ը։
Մեյսոնը և նրա թիմակից Թոմ Լոուրենսը ձերբակալվել են հարբած վիճակում մեքենա վարելու համար, հաղորդում Է BBC-ն: