Դերժինսկի պայթյունից տուժածների թիվը հասել է 116-ի

Ամենադիտվածներ

Դերժինսկում տեղի ունեցած պայթյուններից տուժածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, հասել է 116-ի: Հիվանդանոցներում դեռ մնում է 17 մարդ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Դերժինսկի «Կրիստալ» գործարանի տրոտիլի արտադրամասում երեք պայթյուն էր գրանցվել, որոնցից հետո հրդեհ էր բռնկվել մոտ 100 ք/մ տարածքի վրա: Զոհեր չկան: Արտակարգ պատահարի հետևանքով քաղաքի ավելի քան 450 շենքերում՝ այդ թվում 32 դպրոցներում և 55 մանկապարտեզներում, ապակիներ են կոտրվել:

Պայթյունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ՝ ապրիլի 4-ին, նույն գործարանի պայթուցիկների արտադրամասում նույնպես պայթյուն էր գրանցվել, ինչի հետևանքով ամբողջությամբ փլուզվել էր աղյուսե միահարկ շինությունը:

«Կրիստալը» ՌԴ ռազմական արդյունաբերության կարևոր կենտրոններից է համարվում:

Ամենաթարմ