fbpx
Սպորտ

Դեշամը կրկին խոսել է Բենզեմային հավաքական չկանչելու մասին

Որոշումը կայացվել է Ֆրանսիայի հավաքականի շահերից ելնելով: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հերթական անգամ հայտնել է, թե ինչու հավաքական չի հրավիրում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային: Այս մասին հաղորդում է TF1-ը։

31-ամյա ֆուտբոլիստին հավաքական չեն հրավիրում 2015 թվականից։ Պատճառը Մատյո Վալբուենայի հետ կապված սկանդալային շանտաժն է:

«Դա սպորտային որոշում է: Վերջակետ: Ես դա իմ կամքին հակառակ չեմ արել կամ այն պատճառով, որ ցանկացել եմ դա:

Որոշումը կայացվել է՝ ելնելով Ֆրանսիայի հավաքականի շահերից: Ահա և վերջ»,-ասաց նա։

Նա զարմացավ, որ իրեն մեղադրում են ռասիզմի մեջ։

«Կյանքում կա միայն մի ճշմարտություն: Կարող են լինել շատ վարկածներ, բայց ճշմարտությունը միշտ մեկն է: Ես շատ խնդիրներ ունեմ նրանց հետ, ովքեր ցանկանում են հավատալ, որ դա ճիշտ է: Նման մեղադրանքները դուրս են բոլոր սահմաններից: Ես դրա համար չեմ ֆուտբոլում», -ասել է Դեշամը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ