Իսպանիայում ՀՀ դեսպան, Անդորրայում աշխատանքային այցով գտնվող Վլադիմիր Կարմիրշալյանը ս․թ․ մարտի 12-ին հանդիպում ունեցավ այդ երկրի խորհրդարանի նախագահ Ռոսեր Սունյե Պասկուետի հետ։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, կարևորեց հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկեցին նաև երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։

