fbpx
Քաղաքականություն

Դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահի հետ

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ, Ծովահենների կուսակցության վարչության, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Վոյտյեխ Պիկալի (Vojtěch Pikal) հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-չեխական հարաբերությունների ընդհանուր օրակարգին, հատկապես միջխորհրդարանական շփումների շրջանակներում։

Դեսպան Հովակիմյանը գոհունակություն հայտնեց Չեխիայի պատգամավորների պալատի կողմից ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի վավերացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Պատգամավորների պալատի փոխնախագահի ելույթի կապակցությամբ։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու երկրում ներկայումս ընթացող ժողովրդավարական գործընթացներին ու զարգացումներին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ