Հայաստանի Հանրապետություն Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայաստանի անկախության 30-ամյա առթիվ։
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջից։
«ԱՄՆ դեսպանության և ամերիկյան ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ։
Տոնելով Հայաստանի անկախության երեսնամյա հոբելյանը՝ ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ավելի լավ ապագա կերտելու վճռականությունը՝ ի հեճուկս աղաղակող մարտահրավերների, որ պատուհասել էին Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում։
Մեր երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ և մեր ժողովուրդների միջև առկա են սերտ կապեր։
Այս ամուր հիմքի վրա կառուցելով՝ մենք դրական հեռանկարներ ենք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների համար և սպասում ենք մեր գործընկերության շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանը շարունակում է ընթանալ 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած անկախության ճանապարհով։
Անկախության երեսնամյա տարեդարձի կապակցությամբ ընդունեք Հայաստանի ժողովրդին ուղղված իմ ջերմ բարեմաղթանքները», – ասված է ուղերձում։