Սերժինյո Դեստը կարող է «Բարսելոնայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
21-ամյա աջ պաշտպանը բաց է անգլիական ակումբ տեղափոխվելու համար, սակայն գործարքի հաջողությունը կախված է մի քանի գործոններից, հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Դեստը երբեք չի խաղացել «Բարսայում» Լա լիգայի առաջին երեք տուրերում, իսկ գլխավոր մարզիչ Չավին խաղացողին խորհուրդ է տվել նոր ակումբ փնտրել։
Ի սկզբանե ամերիկացին չէր ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից, սակայն, ըստ աղբյուրների, նրան գրավել է հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը աշխատել է Դեստի հետ «Այաքսում» և ցանկանում է նրան ունենալ իր թիմում: Սակայն Սերժինյոյի տրանսֆերը կախված է Աարոն Վան-Բիսակայի ապագայից։ Այս ամառ 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Քրիսթալ Փելասը» և «Վեսթ Հեմը», սակայն նա առայժմ մնում է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: