fbpx
Քաղաքականություն

Դևիդ Փենդյուն արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը ԱՄՆ Սենատում

ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։ Նա պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Նշենք, որ ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է դնում նախագահողը, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը:

Հենց այդ իրավունքից էլ օգտվեց Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դևիդ Փերդյուն, որի կարծիքով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը:

https://www.facebook.com/ancagrassroots/posts/10156984031056859

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեմը Սենատում վետո էր կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող այլ բանաձևի հարցում:

Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ