fbpx
Սպորտ
11:58 22/11/2019

Բենզեման նոր պայմանագիր կկնքի Ռեալի հետ․ Marca

Շուտով Մադրիդի «Ռեալը» և ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման նոր պայմանագիր կկնքեն։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

Օրաթերթի նոր համարի շապիկին ֆրանսիացի հարձակվողն է, իսկ թիկունքին գրված է 2023: Ենթադրվում է, որ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը:

Բենզեման մադրիդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2009 թվականից՝ անցկացնելով 480 հանդիպում, և դարձել է 233 գոլ ի և 129 արդյունավետ փոխանցման հեղինակ: Բենզեման մադրիդյան ակումբի հետ 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել է Չեմպիոնների լիգայի ու աշխարհի ակումբային առաջնության 4-ական գավաթ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ