fbpx
Աշխարհ

«Դեղին բաճկոնների» շարժումը մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին

«Դեղին բաճկոնների» շարժումը թեկնածուների իր ցուցակն է պաշտոնապես ներկայացրել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար, որոնք տեղի են ունենալու մայիսին, հայտնել է France Info ռադիոկայանը:

Ըստ աղբյուրի՝ ցուցակը ստացել Է «Քաղաքացիական նախաձեռնության միավորում» անվանումը: Այն գլխավորել է 31-ամյա մի բուժքույր՝ նորմանդական Էր դեպարտամենտից: Առայժմ հայտարարված են ցուցակի միայն տասը թեկնածուներ, որն ի վերջո ներառելու է 79 մարդ: Առաջին տասնյակում տեղ են գտել ձեռնարկատեր, իրավաբան, տնային տնտեսուհի, ավտոբեռնիչի վարորդ և 29-ից մինչև 53 տարեկան այլ հավակնորդներ:

«Դեղին բաճկոնների» շարժումը Ֆրանսիայում սկիզբ է առել նոյեմբերի կեսին՝ ի նշան գների ու հարկերի աճի դեմ բողոքի: Հետագայում ցուցարարների պահանջներն ուղղվեցին պետական իշխանության ինստիտուտների դեմ, որոնց նրանք մեղադրում են երկիրն անարդյունավետ կառավարելու և աղքատության դեմ պայքարում բավարար միջոցներ չձեռնարկելու համար:

Երկրում արդեն անցկացվել են բողոքի տասը համազգային օրեր, որոնք բազմաթիվ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, ուղեկցվել են իրավակարգի ուժերի դեմ ցուցարարների ընդհարումներով, հրկիզումներով, խանութների կողոպտմամբ: Հունվարի 19-ին տեղի ունեցած վերջին ակցիայի ընթացքում ֆրանսիական ոստիկանությունը բերման Է ենթարկել գրեթե 300 մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ