Ցուցարարները փորձել են ներխուժել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ամառանոց, սակայն նրանց կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցները։ Այս մասին հայտնում է France Blue ռադիոկայանը։
Նշվում է, որ ակցիային մասնակցել են մոտ 40 դեղին բաճկոնավերներ։
Azat.tv֊ի փոխանցմամբ ավելի վաղ սոցիալական կայքերում «դեղին բաճկոններ»-ին նոր մոբիլիզացիայի կոչ էր արվել Վար դեպարտամենտում, որտեղ գտնվում է ֆրանսիայի առաջնորդներին որպես նստավայր ծառայող հին ամրոցը։

