նստավայր
Երկու ամսով կալանավորվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քիչ առաջ ավարտվեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի քննությունը։ Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Գալստյանին, հայտնում է Factor.am-ը։ Հիշեցնենք, երեկ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Ստեփան Գալստյանին պատկանող բնակարանում, ինչից հետո Գալստյանը…
Նախագահական նստավայրում կայացել է դատավորների երդման արարողությունը
Հուլիսի 15-ին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, հուլիսի 15-ին տեղի է ունեցել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Գևորգյանի, վարչական դատարանի դատավորներ Արմեն Ներսիսյանի և Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։ Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է 2 հիմնական կարևոր արժեք.…
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդմնակալության արարողություն
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին: «Մաղթում եմ կամք, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն ձեր գործին և հայրենիքին: Ձեզնից յուրաքանչյուրը, ստանձնելով իր պարտականությունները, նաև օրինակ է…
Ավելի քան հարյուր հազար ցուցարար շարժվել է դեպի Մինսկի կենտրոն
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այսօր ավելի քան հարյուր հազար ցուցարար երթով շարժվել է Անկախության պողոտայով դեպի Մինսկի կենտրոն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցարարները գրավել են բոլոր մայթերն ու ճանապարհահատվածը: Պողոտայի երթևեկությունն արգելափակվել է: Մարդկանց շարասյունը շարժվել է դեպի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայր: Ուժայինները չեն միջամտել շարժմանը՝ չնայած գործողությունների մեկնարկին նախորդող ձերբակալություններին: Մինսկում շարունակում են հերթապահություն իրականացնել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները…
Գագիկ Խաչատրյանի եղբորորդու գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` սեպտեմբերի 2-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստվայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մեկնարկում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։ Ուղիղ եթերը` News.am-ի: https://www.facebook.com/newsamarm/videos/679174579338553
Լուկաշենկոն կրկին ինքնաձիգով դուրս է եկել իր նստավայրի մոտ
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հարցին՝ որտեղ է այժմ նախագահը, ցույց է տվել Լուկաշենկոյի լուսանկարը։ Գործակալության տարածած լուսանկարում Լուկաշենկոն կրկին Անկախության պալատի մոտ է՝ զրահաբաճկոնով և ինքնաձիգով։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս էր…
Լուկաշենկոն իջել է ուղղաթիռից ինքնաձիգը ձեռքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Пул Первого-ի Telegram-ալիքը հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին դուրս է եկել ուղղաթիռից, որը վայրէջք է կատարել Մինսկի Անկախության պալատի մոտ՝ նախագահի աշխատանքային նստավայրում։ «Լուկաշենկան իրադարձությունների վայր՝ Անկախության պալատ է ժամանել մեկ ժամ առաջ», – նշվում է հաղորդագրության մեջ: Տեսանյութում Լուկաշենկոն դուրս է գալիս կարմիր և կանաչ գծերով սպիտակ ուղղաթիռից, որի վրա գրված…
Նախագահականում կայացել է դատավորների երդման արարողություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էմին Աբգարյանի, Ռոմեն Ահարոնյանի և Բորիս Բախշիյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ…
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Արման Խաչատրյանը նշել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում կորոնավիրուս է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: «Տեղեկացնեմ, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում, ցավոք, կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: Անմիջապես կապ է…
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է վաստակաշատ հայուհիների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի նախօրեին նախագահական նստավայրում հյուրընկալել է ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանին, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան Ռոզալիա…
Հանդիպել են վարչապետ Փաշինյանն ու նախագահ Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյան-Պարոն վարչապետ, ուրախ եմ այսօր հյուրընկալել Ձեզ: Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել և՛ երկրում, և՛…
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Արման Սարոյանի, Նարեկ Բեգլարյանի, Անի Աթանեսյանի, Ջոն Հայրապետյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ազատ Դունամալյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է…
Արագածոտնի մարզային «Արագած աշխարհ» թերթի խմբագրությունը նոր նստավայր ունի
ՀՀ Արագածոտնի մարզային «Արագած աշխարհ» թերթն այսուհետ իր նոր գրասենյակն ունի, որը գտնվում է Աշտարակի քաղաքապետարանի շենքում: Նոր նստավայրի բացումը կայացավ այսօր: Օրը պատահական չէր ընտրված. հոկտեմբերի 16-ին նշվում է Հայ մամուլի օրը: Գրասենյակի բացման առիթով թերթի խմբագրություն էին այցելել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, մարզային կառույցների ղեկավար կազմը, մտավորականներ և այլ…
Բակո Սահակյանի նստավայրում տեղի է ունեցել Պարգևատրման արարողություն՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է ներկաներին՝ արժևորել ուսուցիչների աշխատանքը և ընգծել, որ այսուհետ էլ կրթության ոլորտը լինելու է պետության ուշադրության կենտրոնում: Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։














