ՋԻԲՐԱԼԹԱՐ՝ Միջերկրականի բանալին

Հրապարակող՝

Mxitar Harutyunyan

Նեղուցների ու ջրանցքների վրա հսկողություն ունենալը ռազմավարական շատ մեծ նշանակություն ունի գերտերությունների համար և նեղուցների համար պայքարը արդեն մոտ 1000 տարի ընթանում է։ Երկար դարեր Ջիբրալթարը եղել է Մավրիտանիայի տիրապետության տակ՝ 711-1462 թթ։ Մավրերը այն կոչում էին Ջեբել Թարիք, որից էլ հետո առաջացավ մերօրյա Ջիբրալթար անվանումը։

1462թ-ին Իսպանիան նվաճում է Ջիբրալթարը և այն պահում է իր տիրապետության տակ մինչև 1713թ-ը։ Սա իսպանական գաղութային կայսրության հզորության շրջանն էր, երբ իսպանական նավատորմը հավասարը չուներ ամբողջ աշխարհում։ 1713թ-ին անգլո-հոլանդական նավատորմից ու Սրբազան Հռոմեական կայսրությունից պարտություն կրելով, Իսպանիան ստիպված է լինում Ջիբրալթարը զիջել Անգլիային։ Հետագայում Իսպանիան 3 անգամ փորձում է ուժով ետ վերցնել Ջիբրալթարը, սակայն ամեն անգամ պարտություն է կրում։ 1805թ-ին Տրաֆալգարի ծովամարտը վերջին խոշոր ճակատամարտն էր, որով Ջիբրալթարը նվաճելու բոլոր հույսերը մարեցին։ Նապոլեոն Բոնապարտի հրամանով ֆրանս-իսպանական նավատորմը շարժվում է դեպի Ջիբրալթար, անցնելու համար դեպի Միջերկրական ծով։ Հոկտեմբերի 21-ին Կադիս քաղաքի մոտ, Տրաֆալգար հրվանդանում անգլիական նավատորմը կանգնեցնումէ ֆրանս-իսպանական նավատորմին։ 5 ժամ տևած ծովամարտում անգլիական նավատորմը ծովակալ Նելսոնի գլխավորությամբ հաղթանակ է տանում և երաշխավորում է Անգլիայի գերիշխանությունը ծովերում։ Ծովական Նելսոնը մահացու վիրավորվում է մարտում։

Հետագայում անգլիական նավատորմի համար Ջիբրալթար-Սուեզ-ԲաբելՄանդեբ ծովային ճանապարհը դարձավ Հնդկաստանը Անգլիային կապող գլխավոր ուղին։

nexucner

Այսօր էլ պայքարը նեղուցների ու ջրանցքների համար շարունակվում է։ Մասնավորապես վերջերս Իսրայելը ճանաչեց Սոմալիլենդի անկախությունը, դրանով վերահսկողություն ստանալով Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի վրա, որով էլ Իսրայելը մեծ ազդեցություն է ստանում Սուեզի ջրանցքի (Եգիպտոսի վրա) և Ջիբրալթարի նեղուցի վրա։ Առանց Բաբ-Էլ-Մանդեբի, ո՛չ Սուեզը, ո՛չ Ջիբրալթարը չեն կարող ծովային կապող օղակ դառնալ հարավային Ասիայի ու Եվրոպայի միջև։

Նույնանման, բայց ավելի փոքր կարևորություն ունեն նաև Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները, Կերչի նեղուցը, Հորմուզի նեղուցը, Մալակկայի ջրանցքը․․․

Փոքրիկ Ջիբրալթարը պահելու համար Անգլիան բազմաթիվ պատերազմներ է մղել ու հազարավոր կորուստներ է կրել։ Սակայն Անգլիայի ոչ մի թագավոր երբեք չի ասել՝ այդ դժբախտ ու դժգույն Ջիբրալթարը մեր ինչին է պետք, կամ ասենք՝ այդ հեռավոր փոքրիկ թերակղզին, որ ամբողջ տարին ծովային ալիքների ու փոթորիկների մեջ է, մեր ինչին է պետք։ Ո՛չ, Անգլիան ատամներով պահել է իր համար ռազմավարական նշանակության այս տարածքը և այն չեն կարողացել նվաճել ոչ Նապոլեոնը, ոչ Հիտլերը, ոչ էլ ուրիշ մեկը։

Մխիթար Հարությունյան

Ամենաթարմ