fbpx
Ժամանց

Դի Կապրիոն և Ուիլ Սմիթը նորաձևության միջոցով բարեգործություն են անում

Երկու հայտնի հոլիվուդյան դերասաններ համատեղել են ուժերը՝ Հարավային Ամերիկայի այրվող անտառները փրկելուն աջակցելու համար: 44-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն և 50-ամյա Ուիլ Սմիթը որոշել են նորաձևության միջոցով գումար հավաքել բարեգործության համար:

Allbirds կոշիկ արտադրող ընկերությունը, որի ներդրողներից մեկը «Տիտանիկի» աստղն է, և Just ջրի ապրանքանիշը, որը պատկանում է Սմիթին, երկու զույգ սահմանափակ քանակով բնական նյութերից պատրաստված սպորտային կոշիկներ են ստեղծել: Կոշիկները սպիտակ գույնի են՝ կապույտ ներդիրներով: Վազքի սպորտային կոշիկներից մեկի արժեքը 95 ֆունտ է, իսկ մյուսինը՝ 115 ֆունտ:

Կոշիկի վաճառքից ստացված գումարներն ուղղվելու են Դի Կապրիոյի հիմնադրամին, որը նա ստեղծել է հատուկ Ամազոնիայի ավերիչ հրդեհների դեմ պայքարի համար: Դերասանն արդեն հինգ միլիոն դոլար է նվիրաբերել:

Հայտնի դերասանի շրջակա միջավայրի պաշտպանության գործում ունեցած ներդրումը գնահատել են արքայազն Հարին և Մեգան Մարքլը:

Տեղեկացնենք,որ այժմ Լեոն հանգստանում է իր սիրելի Կամիլա Մորոնեի հետ Մալիբուում: Վերջերս զույգին նկատել են տեղական լողափներից մեկում վոլեյբոլ խաղալիս:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ