Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, հնարավոր է, ընդունի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Ի սկզբանե նա ցանկանում էր մնալ թուրինյան ակումբում, սակայն 25-ամյա արգենտինացուն զայրացրել է այն, որ ակումբը պատրաստ է նրան փոխանակել Ռոմելու Լուկակուի հետ:
Իտալական ակումբի դիրքորոշման պատճառով Դիբալան մտածում է ՄՅՈւ-ի կազմ տեղափոխության մասին:
Ավելի վաղ հայտնում էին, որ հարձակվողը տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ է պահանջում անգլիական ակումբից: