«Բարսելոնան» պայմանագիր չի կնքի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ։ Այս մասին հայտնել է Elnacional-ը՝ նշելով, որ թիմը և ակումբի նախագահ Ժոան Լապորտան հետաքրքրություն ունեն խաղացողի նկատմամբ։
Սակայն հավանական տրանսֆերն արգելափակել է անձամբ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին՝ անվանելով նրան գերագնահատված: