Դիլիջանի հրդեհը մասամբ մեկուսացվել է, բայց առկա խնդիրներն անհանգստացնում են շատերին

Հրապարակող՝

Դիլիջանի հրդեհը մասամբ մեկուսացվել է, բայց առկա խնդիրներն անհանգստացնում են շատերին

Ամենադիտվածներ

Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, հաջողությամբ մեկուսացվել է։ Սակայն Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։ Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում, իսկ տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել։ Արձանագրվել են միայն ջերմահարումներ։ Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է, ինչը մեծ հաջողություն է համարվում։

Ընդհանուր առմամբ, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Աշխատանքներին աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հետևել միայն պաշտոնական լրահոսին և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ զանգահարել 911։

Ամենաթարմ