Դիմակ չդնելու տուգանքների խստացման նախագիծը այս պահին շրջանառությունից հանված է. պատգամավոր

Այսօր` հուլիսի 13-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցով դիմեց Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին:

Զոհրաբյանը ասաց` վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագիծը ընդհանրապես չի՞ գալու Ազգային ժողով, թե որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո վերադառնալու է, այսինք` մենք ունենալո՞ւ ենք տուգանքների այդուհանդերձ ավելացված չափ:

Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ նախագիծը այս պահին ընդհանրապես շրջանառությունից հանված է:

«Իսկ կգա, թե չի գա, ոչ ես, ոչ Դուք, ոչ որևէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորների սահամանդրական իրավունքը` ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն: Հետևաբար ես չեմ կարող բացառել, որ ձեր խմբակցությունից որևէ մեկը վաղը կառաջարկի դիմակների տուգանքը 150 հազար դարձնել»,-ասաց նա:

 

Ամենաթարմ