«Դիմակայուն»-ը՝ իրազեկման գործընկեր. ԱԻՆ

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց «Դիմակայուն» նախաձեռնող խմբի անդամների հետ:

Հանդիպման շրջանակում քննարկվեց դիմակայունության բնագավառում բնակչության տեղեկացվածության և կարողունակության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀԿ-ի հետ համագործակցությունը:

Նախաձեռնող խմբի անդամ, բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը ներկայացրեց առաքելության իմաստը, այն է՝ պատրաստել ուսուցողական բնույթի տեսահոլովակներ, բնակչության լայն շերտերին իրազեկել աղետների կանխարգելման հնարավոր տարբերակները՝ մասնակից դարձնելով ԱԻՆ մասնագետներին:

Արմինե Պետրոսյանն առաջարկեց կապող կամուրջ լինել ուսուցման կարիք ունեցող մարդկանց և ուսուցանող ԱԻՆ կառույցների միջև:

Նախարար Ցոլակյանը կարևորեց «Դիմակայուն» խմբի նախաձեռնությունը՝ խոստանալով ցուցաբերել գործուն աջակցություն, ներգրավել ԱԻՆ մասնագետներին:

Որպես ոլորտին վերաբերող նախաձեռնություն, նախարարը տեղեկացրեց, որ Երևանի մի շարք դպրոցներում կփորձարկվի քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության պիլոտային ծրագիր, որը կիրականացնեն ԱԻՆ պատասխանատուները:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։

Ամենաթարմ