Դինոզավրի 13 մետրանոց կմախքը կցուցադրվի Փարիզում կայանալիք աճուրդում

Հրապարակող՝

Դինոզավրի 13 մետրանոց կմախքը կցուցադրվի Փարիզում կայանալիք աճուրդում

Ամենադիտվածներ

13-մետրանոց խոտակեր դինոզավրի կմախքը լոտ կդառնա հունիսին Ֆրանսիայի Aguttes աճուրդային տան կազմակերպած աճուրդում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ լոտի արժեքը կկազմի շուրջ 2 միլիոն եվրո: Կմախքի երկարությունը կազմում Է 13 մետր, բարձրությունը՝ 6,2 մետր:

ՀնԷաբան և աճուրդային տան փորձագետ Էրիկ Միքելերի խոսքով՝ նախապատմական կենդանին պատկանել Է դիպլոդոկների ընտանիքին, որոնք Յուրայի շրջանում բնակվել են արդի Հյուսիսային Ամերիկայի տարածքում:

«Դա ամենակարևոր քարացածություններց մեկն Է, որը գտնվել Է XIX դարի վերջից ի վեր»,- լրագրողներին ասել Է Միքելերը: Նրա խոսքով՝ որոշ ոսկորների վրա «նույնիսկ մաշկի մնացորդներ են պահպանվել»:

Աճուրդի դրվող դինոզավրի մնացորդները գտնվել են 2012 թվականին ԱՄՆ-ում (Վայոմինգի նահանգ):

 

Ամենաթարմ