Դինոզավրը խոսքով է հանդես եկել ՄԱԿ-ի ամբիոնից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Մի՛ ընտրիր ոչնչացումը» արշավի շրջանակներում յուրահատուկ տեսահոլովակ է ստեղծվել։

Տվյալ հոլովակում դինոզավրը ներս է մտնում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ և այնտեղից դիմում երկրների առաջնորդներին ու հանրությանը։

Այս մասին գրում է Green Deal-ը։

Դինոզավրի ելույթը նվիրված է կլիմայական փոփոխություններին։ Դրանում քննադատվում է երկրների կողմից տրամադրվող պետական սուբսիդիաները՝ փոփոխությունների համատեքստում։ Նշվում է, որ ժամանակն է, որպեսզի մարդիկ դադարեն արդարացումներ հորինել ու կյանքի կոչեն փոփոխությունները։

Ամենաթարմ