Walt Disney ու Warner Bros. ընկերությունները հրաժարվել են իրենց ֆիլմերը ցուցադրել Ռուսաստանի կինոթատրոններում։
Այս մասին հայտարարություններ են տարածել ընկերությունները։
Disney-ից ասել են, որ դադարեցնում են ֆիլմերի ցուցադրությունը՝ հաշվի առնելով հումանիտար ճգնաժամն ու չհրահրված հարձակումը։
Warner Bros.-ից էլ նշել են, որ հետևում են իրադրությանը ու որոշումներ կկատարեն՝ ելնելով դրանից։