fbpx
Հասարակություն

Այսօր դիտարկվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնել է, որ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

«Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 4 խախտում, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկի բացակայությանը։

Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ