fbpx
Սպորտ

Դիտմար Հոֆը մեկնաբանել է իր հասցեին հնչեցրած վիրավորանքները

Հոֆենհայմի սեփականատեր Դիտմար Հոֆը sport.ru-ի հետ զրույցում անդրադարձել է Բավարիայի հետ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի ժամանակ իր հասցեին հնչեցրած վիրավորանքներին:

Մյուխենի երկրպագուները վիրավորական պաստառներ են պատրաստել  ուղղված Հոֆենհայմի սեփականատեր Դիտմար Հոֆին, որի պատճառով գլխավոր մրցավար Քրիստիան Դինգերտը 2 անգամ ընդհատել է հանդիպումը:

«Եթե ես գոնե մոտավորապես հասկանայի, թե ինչ են ուզում այդ հիմարները ինձնից, ապա ավելի հեշտ կլիներ պարզաբանել: Ես չեմ կարող ասել, թե ինչու են նրանք այդքան թշնամաբար վերաբերվում ինձ: Դա ինձ հիշեցնում է շատ մութ ժամանակների մասին:

Ես չեմ ցանկանում խոսել այս մարդկանց մասին՝անիմաստ է: Նրանք ապրում են այլ աշխարհում: Չեմ ուզում և չեմ պատրաստվում խոսել նրանց հետ, անգամ չգիտեմ, թե ինչի մասին խոսեմ»,- ասել է Հոֆը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ