Sport.ru
Դիտմար Հոֆը մեկնաբանել է իր հասցեին հնչեցրած վիրավորանքները
Հոֆենհայմի սեփականատեր Դիտմար Հոֆը sport.ru-ի հետ զրույցում անդրադարձել է Բավարիայի հետ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի ժամանակ իր հասցեին հնչեցրած վիրավորանքներին: Մյուխենի երկրպագուները վիրավորական պաստառներ են պատրաստել ուղղված Հոֆենհայմի սեփականատեր Դիտմար Հոֆին, որի պատճառով գլխավոր մրցավար Քրիստիան Դինգերտը 2 անգամ ընդհատել է հանդիպումը: «Եթե ես գոնե մոտավորապես հասկանայի, թե ինչ են ուզում այդ հիմարները ինձնից, ապա…
Ջենարո Գատուզոն ժամանել է Մոսկվա. նա կարող է գլխավորել ռուսական ակումբներից մեկը. Sport.ru
«Միլանի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն գտնվում է Մոսկվայում։ Իտալիացի մասնագետը քննարկում է Ռուսաստանի Առաջնության ակումբներից մեկը գլխավորելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Sport.ru-ն։ 41-ամյա մասնագետը լքեց «Միլանը» Մայիսի 28-ին։ Հիշեցնենք, որ նա գլխավորում էր ակումբը 2017 թվականից։ «Միլանը» 2018/19 Ա Սերիայի մրցաշրջանը ավարտեց 5-րդ հորիզոնականում և չկարողացավ մուտք գործել Չեմպիոննների լիգա։
Սուարեսն այժմ մարզվում է անհատապես․ ե՞րբ նա կմիանա թիմին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հուլիսի 31-ին պետք է միանա ակումբային մարզումներին, հայտնում է Sport.ru-ն։ 32-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չէր մեկնել ճապոնի՝ նախամրցաշրջանային հավաքին, քանի որ Ուրուգվայի ազգային հավաքականի հետ միասին մասնակցում էր Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Այս պահին Սուարեսը «Բարսելոնայում» մարզվում է անհատապես։ 💪 @LuisSuarez9 🏃♂🏋♂ pic.twitter.com/wxZh6Kiwti — FC Barcelona (@FCBarcelona_es) July 26, 2019
Գերմանիայում Ֆորմուլա 1-ի ժողովրդականությունը նվազում է․ Ֆեթել
«Ֆեռարիի» 32-ամյա մրցարշավորդ Սեբաստյան Ֆեթելը ակնարկել է, որ գերմանացի երկրպագուները սկսել են ավելի քիչ հետաքրքրվել Ֆորմուլա 1-ով այն բանից հետո, երբ Կանադայի սկանդալային Գրան-պրիի ժամանակ Ֆեթելը տուգանվեց և զրկվեց հաղթանակից, հայտնում է Sport.ru-ն։ «Դա նորմալ է, երբ Միխայել Շումախերի դարաշրջանում Ֆորմուլա 1-ը Գերմանիայում սկսեց վայելել մեծ ժողովրդականություն։ Միխայելը առաջին գերմանացի մրցարշավորդն էր, ով դարձավ աշխարհի…
Խեդիրան որոշել է հեռանալ Յուվենտուսից․ Sport.ru
«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան պատրաստվում է հեռանալ թիմից։ Նա շատ առաջարկներ է ստանում, բայց հիմնական հավակնորդները դիտարկվում են «Արսենալն» ու «Վալենսիան»։ Այս մասին հայտնում է Sport.ru-ն։ Նշվում է, որ «Ֆիորենտինան» նույնպես կպայքարի 32-ամյա ֆուտբոլիստի համար, բայց գերմանացուն ձեռք բերելու իտալական ակումբի շանսերը քիչ են։ Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թուրինյան ակումբը ձեռք է բերել…
Զլատան Իբրահիմովիչը չի պատժվի կոտրված այտոսկրի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Լոս Անջելես Գալաքսի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսափեց պատժից «Լոս Անջելես» -ի հետ խաղում(3: 2) կոպիտ դրսևորման համար: Այդ մասին փոխանցում է sport.ru-ն։ Հիշեցնենք, որ Զլատանը կոտրել էր պաշտպան Մոհամեդ Մունդիի այտոսկրը։ Շվեդը, գնդակի համար օդային պայքարում ցատկելով, արմունկով հարվածել և վնասել էր մրցակցին: MLS-ն որոշել է չհեռացնել 37-ամյա ֆուտբոլիստին. հարձակվողին որոշել են նախազգուշացնել: Զլատանը հայտնի…
«Բարսելոնան» ցանկանում է նվազագույնը 150 միլիոն ֆուտբոլիստների վաճառքից
«Բարսելոնան» պատրաստ է ազատ արձակել մի շարք խաղացողների, որպեսզի նվազեցնի աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը: ESPN-ի տեղեկություններով, կատալոնացիները ակնկալում են, որ խաղացողների վաճառքից կստանան ոչ պակաս, քան 150 միլիոն եվրո, որպեսզի ծածկեն Գրիեզմանի եւ Դե Յոնգի ծախսերը: Այս պահին Կուտինյոն, Մալկոլմը եւ Ալկանտարան նոր ակումբներ են փնտրում, ինչում նրանց օգնում են կատալոնացիները: Բացի այդ, կապտանռնագույնները պատրաստ են քննարկել…
Ասենսիոն լուրջ վնասվածք է ստացվել ու կարող է ամիսներով չլինել խաղադաշտում
«Ռեալ» Մադրիդի և Իսպանիայի ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն, կարծես, լուրջ վնասվածք է ստացել «Արսենալի» հետ խաղի ժամանակ (2-2, 11 մետրանոցներով՝ 3-2), որը անցկացվում էր ICC-ի (International Champions Cup) մրցաշարի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։ Ասենսիոն խաղադաշտ է դուրս եկել 2-րդ խաղակեսին ու, անցկացնելով դաշտում 20 րոպե, հասցրել է դառնալ գոլի հեղինակ։ Սակայն 2-րդ կեսի ընթացքում…
Ինտերը նոր առաջարկ է պատրաստել Մանչեսթեր Յունայթեդի համար
Հայտնի է դարձել, որ Միլանի «Ինտերը» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» նոր առաջարկ ուղարկել՝ թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի հաշվով։ Այս անգամ իտալական գրանդը «Յունայթեդին» կփորձի համոզել ֆանտաստիկ գնով։ Խոսքը 78 միլիոն եվրոյի մասին է, հայտնում է Sport.ru-ն։ 26-ամյա բելգիացու տրնասֆերի հարցումը «Ինտերը» կուղարկի շատ շուտով։ Նշվում է, որ միլանյան ակումբում պատրաստ են գումարային փոխանցումից բացի Անգլիա…
Իբրաիմովիչը ձեռքի հարվածով ջարդել է «Լոս Անջելեսի» ֆուտբոլիստի այտոսկրը | Տեսանյութ
Շվեդական հսկա Զլատան Իբրաիմովիչը, որ հայտնի է իր կոշտ պահվածքով, հերթական անգամ դաշտում աչքի ընկավ կոպիտ վարքով։ Փոխանցում է sport.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի առաջնության «Լոս Անջելես Գալաքսի» – «Լոս Անջելես» ՖԱ հերթական հանդիպման ընթացքում, որտեղ հանդես է գալիս սկանդինավյան հարձակվողը։ Դրվագներից մեկում, Զլաթանն, իր ոճով, արմունկով հրվում է Մուհամեդ Էլ-Մունիրից, ով փորձում էր…
Ֆեդերերը պատմել է, թե կարիերայի որ դիմակայությունը կցանկանար կրկնել
20 անգամ Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթած շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե կարիերայի որ խաղը կցանականար նորից խաղալ։ Այս մասին հայտնում է Sport.ru-ն։ Ֆեդերերը հիշել է 10 տարվա վաղեմություն ունեցող US Open-ի եզրափակիչը, որտեղ նա 5 սեթերի արդյունքում պարտվեց արգենտինացի Խուան Դել Պոտրոյին։ Այդ խաղում նա 2 անգամ պարտվեց թայ-բրեյքում և որոշիչ 5-րդ սեթում…
Ռոդրիգեսին Ատլետիկո տեղափոխվելուց մեկ քայլ է բաժանում․ Sport.ru
Խամես Ռոդրիգեսը դեպի «Ատլետիկո» անցումից մեկ քայլ հեռավորության վրա է: Կոլումբիայի կիսապաշտպանը չի գոհացնում գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, այդ պատճառով «Արքայական ակումբի» ղեկավարությունը մտադիր է վաճառել ամառային տրանսֆերների ընթացքում։ Այս մասին հայտնում է Sport.ru-ն։ Սկզբում Ռոդրիգեսով հետաքրքրված էր «Նապոլին», սակայն իտալացիների առաջարկը «Ռեալին» ձեռնտու չեղավ, իսկ այժմ հայտնվեց «Ատլետիկոյի» տարբերակը: «Ատլետիկոն» համաձայնել է հրաժարվել 40…











