Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր 12 ռուս դիվանագետները, ովքեր ԱՄՆ-ում անցկանկալի անձինք էին ճանաչվել, հատուկ ինքնաթիռով մարտի 7-ին ԱՄՆ-ից մեկնել են Մոսկվա։
Այս մասին գրում է TASS-ը՝ հղում անելով ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչությանը։
Հիշեցնենք, որ տվյալ դիվանագետներին ԱՄՆ-ն կարգադրել էր լքել երկիրը մինչև մարտի 7-ը։ Դիվանագետների վտարման մասին հայտնի դարձավ մարտի 1-ին։

