fbpx
Երևան

Երևանի մետրոպոլիտենը 41 տարեկան է

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի շահագործման 41-ամյակի առթիվ։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի Facebook-ի էջից։

«Սիրելի՛ ուղևորներ,

սրտանց շնորհավորում եմ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 41-րդ տարեդարձի առթիվ։

Այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Երևանի մետրոպոլիտենի դերն ու առաքելությունը։

Տոնական այս օրը հետադարձ հայացք նետելով Երևանի մետրոպոլիտենի անցած 41 տարիներին և երախտագիտությամբ հիշելով կառուցողներին և շենացնողներին՝ շնորհակալության առանձնահատուկ խոսքերը պիտի ուղղենք նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր իրենց տքնաջան աշխատանքով ամեն ինչ անում են մետրոպոլիտենի զարգացման ու կայացման հարցում։

Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք Ձեր աշխատանքին, քանզի դուք եք Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարողները։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ և ցանկանում՝ որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցը», – ասված է Ավետիսյանի ուղերձում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ