Երաժիշտ Անժ Դիդյե Խուանի երկրպագուները, որը հայտնի է DJ Arafat և Arafat Muana կեղծանուններով: Կոտ դ’Իվուարում հուղարկավորության ժամանակ երկրպագուները բացել դագաղը։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Տեղեկացնենք,որ 33-ամյա երաժիշտը զոհվել է օգոստոսի 12-ին, վթարի հետևանքով։ Նրա հետ հրապարակավ հրաժեշտը տեղի է ունեցել շաբաթ։ Հուղարկավորությունը նախատեսվում էր մասնավոր իրականացնել, սակայն երկրպագուներին հաջողվել է գերեզմանոց ներթափանցել։
Նրանցից ոմանք բացել են դագաղը և սկսել լուսանկարել հանգուցյալին՝ նկարները համացանցում տարածելով։ Տեսագրությունում երևում է՝ ինչպես են մերկացնում մարմինը՝ դաջվածքները գտնելու նպատակով և համոզվելու համար, որ զոհվածն իսկապես Արաֆաթն է։
Նշենք,որ վանդալներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, մի քանի մարդ է տուժել։