fbpx
Հասարակություն

Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին

Գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը:

Համոզված եմ, որ առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության հետագա ընդլայնումը լիովին համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի երկարաժամկետ շահերին:

Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ