ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման նպատակը չի կարող լինել Դոնբասում հակամարտության կարգավորման ուղիների որոնումը։
«Միանգամայն պարզ ներկայացվել է Վլադիմիր Պուտինի վերաբերմունքն այդ նախաձեռնությանը,- ասել է Պեսկովը:- Նման երկխոսությունը կարող է վերաբերել միայն երկկողմ հարաբերությունների խնդիրներին: Այսինքն՝ այդ երկխոսությունը չի կարող իրականացվել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման որոնման նպատակներից ելնելով»:
Խոսնակը նշել է նաև, որ նախագահների վարչակազմերը մշտական կապի մեջ են նրանց հանդիպման հետ կապված։
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: