fbpx
Կրթություն

Ավարտական միջոցառումների դեպքում պատասխաատվությունը կդրվի դպրոցի տնօրենի վրա

Այսօրվա` մայիսի 27-ի հերթական նիստի ժամանակ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում:

Նախարարը նշեց, որ իրենք ուսումնական հաստատություններին զգուշացել են, որ միջոցառումներ չիրականացնեն:

«Առաջիկա 4 օրերը կարևոր են լինելու: Նաև սրբավայրերի մոտ, մասնավորապես Սպիտակի սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել: Սոցիալական ցանցերում նկարները կան: Կխնդրեի ոստիկանությանը այստեղ հսկողություն իրականացնի»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ պետք է դպրոցի տնօրենների և համայնքի ղեկավարների վրա դնել պատասխանատվությունը:

«Եթե կպարզենք, թե ովքեր են նման միջոցառումներ իրականացնել, դա պետք է որոշակի հետևանք ունենա դպրոցների տնօրենների և համայնքի ղեկավարների համար»,-հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ