ՀՀ Կառավարության որոշմամբ՝ հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 50 մլն 360 հազար դրամի չափով փոխանցվել է պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»:
Այդ գումարը կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով կհատկացվի դպրոցներին:
Մասնավորապես գումարներ կհատկացվեն հետևյալ դպրոցներին՝
20,380.6 հազար դրամ՝ «Եղվարդի համար 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի ջերմային ցանցի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
1,988.0 հազար դրամ՝ «Արարատի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար.
558.0 հազար դրամ՝ «Ա. Երզնկյանի անվան Երևանի համար 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար.
4,800.0 հազար դրամ՝ «Երևանի Մ. Քաջունու անվան համար 54 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ «ՆՇԱՆԱԿԵՏ-ՄՄ» վարժահամալիրի ձեռքբերման համար.
450.0 հազար դրամ՝ «Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար.
140.0 հազար դրամ՝ «Երևանի Մ. Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար.
976.0 հազար դրամ՝ «Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,
5,826.7 հազար դրամ՝ «Աբովյանի կրթահամալիր» ՊՈԱԿ-ին՝ կրթահամալիրի շենքի մասնակի նորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.
709.4 հազար դրամ՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար.
14,532.0 հազար դրամ՝ «Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար: