Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքում բացահայտվել են նորահայտ խաչքարներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաչքարները Դրմբոնի մատուռ-գերեզմանատան տարածքում հայտնաբերել է Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանը՝ իր հերթական շրջայցի արդյունքում: Խաչքարները թվագրվում են 11-13-րդ դարերով։
Աղբյուրը՝ armenpress.am