ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կատակել է թիմակից Մարկո Վերատիի հետ: Իտալացի կիսապաշտպանն Instagram-ում շնորհավորել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ծննդյան տարեդարձի առթիվ, որը երեկ՝ հոկտեմբերի 3-ին, դարձել է 38 տարեկան:
Վերատին սոց.ցանցում լուսանկար է հրապարակել Իբրահիմովիչի հետ, որում իտալացին խփած գոլը տոնում է՝ Զլատանի մեջքին ցատկած.
«Դու նրա ուսապա՞րկն ես»,- այսպիսի մեկնաբանություն է թողել Մբապեն:
Հիշեցնենք՝ Իբրահիմովիչը 2012-ից 2016 թվականներին է հանդես եկել ՊՍԺ-ում՝ ակումբի կազմում դառնալով Ֆրանսիայի քառակի չեմպիոն:
Այս պահին շվեդ ֆուտբոլիստը պաշտպանում է «Լոս-Անջելես Գելաքսիի» գույները: