fbpx
Իրավական

Չեմ կարծում, որ նախաձեռնությունը քաղաքական ուղղվածություն ունի․ Սեդա Սաֆարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հայտարարել էր, որ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը քաղաքական ուղղվածություն ունի: Այս առնչությամբ փաստաբան Սեդա Սաֆարյանը նշել է, որ իր կարծիքով նախագիծը քաղաքական ուղղվածություն չունի:

«Եթե քաղաքական ուժն է նման միջնորդությամբ հանդես գալիս, հետևապես այդպիսին կարող է լինել Հրայր Թովմասյանի տեսակետը։ Ոչ միայն «Իմ քայլն» է քննադատել ՍԴ-ի վերջին տարիների պահվածքը, այլ ամբողջ ժողովուրդն է քննադատել, հետևաբար՝ ասել, որ այդ կուսակցությունն է ներկայացրել, այդ պատճառով քաղաքական նպատակներ ունի, ես այդ կարծիքին չեմ»,-ընդգծել է Սաֆարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ալիկ Սարգսյանը հումորով է վերաբերվում իրեն առաջադրած մեղադրանքին՝ Սեդա սաֆարյանն ասել է. «Ես չեմ զարմանում, երբ ՀՀ երրորդ նախագահին քննիչը հարցնում է, թե երբ զորքերն Արցախից բերում էիք, չէի՞ք մտածում, որ սահմանները կթուլանան, երրորդ նախագահն ասում է՝ ես այդպիսի զգացմունքային հարցերի չեմ ցանկանում պատասխանել։ Իրար հետ աշխատելուց զգացմունքները փոխանցել են։ Եթե Ալիկ Սարգսյանը չի հասկանում հարցի բովանդակությունը, ասեմ, որ 2008-ի մայիսից հետո ՀՀ-ում ոստիկանապետի փոփոխություն տեղի ունեցավ, և Ալիկ Սարգսյանը զբաղեցրեց ոստիկանապետի պաշտոնը։ Նրա իշխանության տարիներին կազմվել են մի շարք կեղծ զեկուցագրեր, որոնք հետին թվով են թվագրվել և այդ ամենին մասնակցել են նույն Ալիկ Սարգսյանը, նրա տեղակալ Մհերյանը և մյուսները: Կան զեկուցագրեր, որ եկան, նախարարությունում նախարարի գիտությամբ, մնացյալի մասնակցությամբ կազմեցին այդ գործը։ Ընդ որում՝ ես անմիջական կապ ունեմ այդ ամենի հետ, որովհետև այդ ժամանակ՝ մինչև մայիս-հունիս ամիսները, ես դատական գործընթացների մեջ եմ եղել Ոստիկանության հետ և Ոստիկանությունում նման ո՛չ զեկուցագրից է խոսվել, ո՛չ միջոցառումների ծրագրից է խոսվել, հետևաբար՝ այդ բոլորը ստեղծվել է հետագայում։ Եվ ժամանակագրական առումով հակասություն է ստեղծվում Հայկ Հարությունյանի աշխատած ժամանակահատվածի և նրա աշխատած ժամանակահատվածում այդ փաստաթղթերի գոյության միջև, որովհետև Հայկ Հարությունյանը, ըստ էության, առանց իրավական հիմքերի էր տեղանքի զննությունը կազմակերպել, իսկ հետո, երբ հասկացել են, որ պետք է գոնե փաստաթղթային հիմքեր ստեղծվեն, սկսել են այդ կեղծիքները կատարել։ Եվ այդ կապակցությամբ զեկուցագիր գրող գրեթե բոլոր անձինք հարցաքննվել են ՀՔԾ-ում, և իրենք լավ էլ հիշել են, որ դա հետին թվով արված զեկուցագրեր են։ Այնպես որ, եթե Ալիկ Սարգսյանը ծիծաղով է վերաբերվում, դա լավ չի, որովհետև կատարվել է կեղծիք, և դրան մասնակցել է իրավապահ համակարգը։ Ու պիտի պատասխան տա, թե ինչը դրդեց ներքաշվել այս պատմության մեջ»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Աղբյուրը՝ Factor.tv

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ