fbpx
Ժամանց

Ո՞վ է Դուբայի ամենաթանկարժեք տան սեփականատերը․ Bloomberg

Պարսից ծոցի ափին գտնվող Պալմ Ջումեյրա արհեստական կղզում գտնվող Դուբայի ամենաթանկ վիլլան գնել է հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանն է, որը Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշում ութերորդն է: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրի։

Այն գնվել է միլիարդատիրոջ կրտսեր որդու համար: Տունը ունի 10 ննջասենյակ, մասնավոր սպա, փակ ու բաց լողավազաններ։ Գործարքի գինը կազմել է 80 մլն դոլար։

Գույքի գնման գործարքը գաղտնի էր, տունը պատկանում է Reliance Industries-ի օֆշորային կառույցներից մեկին, իսկ վիլլան կկառավարի ընկերության թոփ մենեջերը և Ամբանի Պարիմալ Նատվանիի երկարամյա գործընկերը, հայտնել է Bloomberg-ի աղբյուրը: Նրա խոսքով՝ նոր սեփականատերը մտադիր է «միլիոնավոր դոլարներ» ծախսել առանձնատան կազմակերպման ու անվտանգության վրա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ