Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել Facebook-ում:
Տեսանյութում Իգոր Գրիգորյանն է, ով ադրբեջանական հրետակոծության հետևանքով կորցրել է իր 9-ամյա դստերը: Կինն ու որդին ծանր վիճակում են:
«Տեսել ենք, որ անօդաչու թռչող սարքեր են, հեռվից էլ երևում ա, երեխեքին դուրս ենք հանել, որ փախնեն, բայց չենք հասցրել։ Կամ արծիլերիայից կամ իրենց գցած ռումբից աղջիկս զոհվել է, փոքր տղաս ծանր վիրավոր ա, կինս էլ ա վիարվոր։ Իրենք կամենում են, որ այ էս փոքր երեխեքին բան ասեն, իրենք մենակ էդպես են կամենում ու էդպես են կարողանում անել»,- պատմեց նա։
https://www.facebook.com/282013979301203/videos/2876774242550926